Արդեն քանի տարիա Մոսկվայում եմ ապրում, դե ստեղ շատ են համ հայերը, համ թուրքերն ու ադրբեջանցիները: Ուրեմն հերթական անգամ տաքսի եմ նստում, ու պարզվումա, որ վարորդը ադրբեջանցիա: Էլի էր եղել, որ վարորդը թուրք կամ ադրբեջանցիա, բայց էս անգամ զուտ որ սկսեց խոսակցություն բացել, տենց երկար տևեց մեր շփումը:
Ասեմ, որ իմ արտաքինը հեչ հայի արտաքին չի, մազերս ներկել եմ, ոնց որ ռուս լինեմ, իրա մտքով չէր անցնում, որ հայ եմ: Խոսքա բացում, տարբեր թեմաներիցա խոսում, մեկ էլ սկսումա իրա Բաքուն գովալ, տենց հասկանում եմ, որ ադրբեջանցիա, ու թեթև ժպտում եմ, դե մանթոյից, ասենք էդքանի մեջին հենց ադրբեջանցի պիտի լիներ, ինքն էլ արանքում էլ հայելու միջից ինձա նայում: Դե ես հո միամիտ չեմ, զգում եմ, որ անընդհատ ուզումա շփումը պահի, ծանոթանա ինձ հետ: Հետո սկսումա հարցնել, թե ինչ ազգից եմ, ու թվարկումա: Ինչ գիտի, ասումա, բացի հայից:
Վերջում, որ ոչ մեկը չի համընկնում, ասումա ես հասկացա, դու ադրբեջանցի ես, ծիծաղում եմ, ասում եմ խի, ասումա որ Բաքվի մասին խոսեցի, ժպտացիր, ասում եմ չէ, սխալվում ես, ասումա լավ կլիներ ադրբեջանցի լինեիր, քեզ տանեի հարս, ասում եմ չէ: Վերջը ուզումա համոզի, որ ասեմ ազգությունս, ասում եմ հենց հասնենք կասեմ: Հասնում ենք, դուռը բացում եմ դուրս գալիս, գլուխս իջացնում եմ, ասում եմ հայ եմ, էդ պահին մենակ իրա դեմքը տեսնեիք, աչքերը պլշած ինձ էր նայում: Ինքն էլ ինձ հավանել էր, էլ բերանը ջուր արած ինձ էր նայում, չգիտեր ինչ ասեր, ես էլ դուռը արագ փակեցի ու գնացի: