«Քանի չգիտես, թե ով ես և ինչ պատմություն ունես, ազատ չես։ Երբ իմանաս, կգտնես քո տեղը»,- ասում է Գրեգ Սարգսյանը։ Գրեգ Սարգսյանը ցեղասպանագիտության և, հատկապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված հետազոտությունների ամենաառաջատար միջազգային կենտրոններից մեկի համահիմնադիրն է։ Տորոնտոյում 1982 թվականին հիմնադրված Զորյան ինստիտուտի ջանքերի շնորհիվ հավաքվել է Հայոց եղեռնի վերապրողների բանավոր պատմությունների ամենամեծ հավաքածուն։ Ինստիտուտը հրատարակել է նաև 40 գիրք՝ հիմնված թուրքական և գերմանական աղբյուրների վրա։
Սարգսյանն իր ընտանիքի պատմությամբ կիսվել է Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալուց հետո՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված երևանյան գիտաժողովի ժամանակ։ Դա լավագույն վայրն է մարդկայնության մասին խոսելու համար։ Սարգսյանն իր միջոցներն ուղղում է իր իսկ կազմակերպությանը։ Նա Զորյան ինստիտուտի խոշորագույն նվիրատուն է և ֆինանսավորում է հաստատության բազմապիսի ծրագրերը, որոնցից է Տորոնտոյի ամառային դպրոցը։
Թուրքիայից բազմաթիվ ուսանողների են հրավիրում դրան մասնակցելու և հայերի հետ համատեղ ցեղասպանությունն ուսումնասիրելու համար։Ինստիտուտը վճարում է նրանց ուսման վարձը, ճանապարհի և բնակության ծախսերը։ Դասընթացներին մասնակցած թուրք ուսանողներից տասնմեկ հոգի որոշել է իր դոկտորական ատենախոսությունը գրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Նա նաև Ավրորայի բարի կամքի դեսպաններից մեկն է ու ահռելի գործ է արել իր ժողովրդի համար: Հուսանք , որ նրա հերոսական քայլերը մի օր կստիպեն թուրք հասարակությանը գիտակցել իր սխալը: