Երկու տարվա հարս եմ, սկեսուրիս հետ ենք ապրում: Լավ կին ա, իրար հետ առանձնապես խնդիրներ չունենք, ուղղակի բաներ կան, ես չեմ կարողանում ընկալել ու հասկանալ: Սկեսուրս չի աշխատում, ես ու ամուսինս ենք աշխատում: Ինքը հիմնականում զբաղվում է տան գործերով ու իր ծանոթների ու ընկերուհիների հետ հանդիպումների է գնում: Բայց սկեսուրիս առավոտվա գործողություններն ուղղակի ինձ ապշեցնում են:
Ինքը 57 տարեկան կին ա, ամեն առավոտ ժամերով փակվում ա սենյակում ու իր օրվա հագուստն ա ընտրում: Ամեն առավոտ բացում փռում է իր ողջ կոսմետիկան, ըստ շորերի գույնի գլխաշորեր է կապում ու համապատասխան շպարվում: Շպարվելուց էլ թեթև մի բան չի անում, երեկոյան մեյքափ է անում՝ թունդ գույներով ու շատ: Ասենք առավոտյան ժամը 10-ին ինքն արդեն կարմիր պամադայով ու մուկ սև աչքերով է լինում: Իսկ եթե շորերը ուրիշ գույն են լինում, էդ գույն էլ աչքերը ներկում է:
Հետո նորից ամեն ինչ հետ է հավաքում, գալիս սուրճ խմում ու գնում խանութ էդ տեսքով: Թաղամասում բոլորը նրան արդեն անգիր գիտեն, նրան женщина праздник են ասում, քանի որ միշտ վառ գույներով ու տոնական է հագնված: Այդ ամենն ինչ բացարձակ չի խանգարում, ուղղակի ես ապշում եմ սկեսուրիս հավեսի վրա, որ այդ տարիքում ինքն ամեն առավոտ մանրակրկիտ ընտրում է իր շորերն ու մեյքափի գույները համապատասխանեցնում իրար հետ: