Ամուսնուս հետ ապրում ենք արդեն 17 տարի: Ունենք 3 երեխա, որոնց շատ ենք սիրում: Հաշտ ու սիրով ամուսիններ ենք: Իհարկե տարաձայնություններ ու խնդիրներ միշտ ենք ունեցել, բայց դա մեզ չի խանգարել, որպեսզի իրար ներենք ու համերաշխ ապրենք: Ապրել ենք քիչ թե շատ ապահովված, քանի որ ամուսինս բավականին լավ է վարձատրվել ու բարձր պաշտոնների է եղել: Ես էլ զբաղվել եմ երեխաների խնամքով ու դաստիարակությամբ ու կենցաղային գործերով:
Տարիներ շարունակ, սակայն, մի գաղտնիք եմ ունեցել, որի մասին ամուսինս չի իմացել: Նա միշտ դեմ է եղել, որ ես աշխատեմ ու ամեն անգամ այց թեմայով խոսելի միշտ շատ բուռն վիճել ենք: Սակայն տարիներ առաջ ես ընկերուհուս միջոցով մի օնլայն աշխատանք գտա, որն ինձնից շատ ժամանակ չէր խլում: Ցերեկները, երբ ոչ մեկ տանը չէր լինում, ես համակարգչով տանից գործս անում էի, իսկ ստացածս աշխատավարձը, որը մեծ գումար չէր կազմում, հավաքում էի նեղ օրվա համար:

— Նվա՛րդ, էն, որ տարիներ շարունակ ինձ խաբել ես, ուղղակի ահավոր ա: Ոնց համառ եղել ես երիտասարդության տարիներին, տենց համառ ու քո ասածն էլ մնացել ես: Ի՞նչ ասեմ, եթե էսքան ժամանակ աշխատել ես տնից, քո ընտանիքն ու երեխաները չեն տուժել, ու քո եկամուտն ես ունեցել, շարունակի աշխատել, ես դեմ չեմ: Եթե դա քեզ երջանկացնում ա, թող քո ուզածով լինի: