Այս մթերքները ուղղակի արգելվում է սառեցնել․ Բոլորս անում ենք այս սխալը՝ վտա նգելով մեր առո ղջությունը

A1News.am-Որոշ դեպքերում սառեցված սնունդը ոչ միայն կորցնում է իր սկզբնական կառուցվածքը, այլեւ կարող է վնա սակար լինել առո ղջության համար: Նման կարծիք է հայտնել թ երապեւտ եւ գա ստրոէնտե րոլոգ Սերգեյ Լոպատինը Դո կտոր Պիտեր պարբերականի հետ զրույցում։ Սառեցված հատապտուղների, մրգերի եւ բանջարեղենի օգուտներն ու վնա սները բժ շկական հանրության մեջ հակասություններ են առաջացնում։

Մի կողմից նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում մրգերը պահպանում են օգտակար նյութերի մեծ մասը, սակայն մյուս կողմի էլ սովորական սառցախցում սառեցնելը թույլ չի տա առավելագույնս խնայել վիտամիններն ու միկրոէլեմենտները, քանի որ դա կարելի է անել հատուկ սարքավորման վրա սառեցման միջոցով։Մասնագետի խոսքով՝ չի կարելի ցածր ջերմաստիճանային ազդեցության ենթարկել վարունգը, դդմիկը եւ կաղամբը։

Ցանկալի է նաեւ չսառեցնել հազարի տերեւներն ու կանաչիները։ Ձուն նույնպես չի կարելի սառեցնել, քանի որ ջերմաստիճանի փոփոխություններն առաջացնում են կեղեւի ճաքեր, որոնց մեջ կարող են ներթափանցել ախտածին բակ տերիաներ։ Փափուկ պանիրները, ըստ բժ շկի, նույնպես չի կարելի պահել սառնարանում՝ դրանք ոչ միայն կկորցնեն իրենց համը, այլեւ կառուցվածքը, ինչը կարող է խոցելի դարձնել բակ տերիաների նկատմամբ։ Մասնագետը կտրականապես արգելել է կրկնակի սառեցնել սառեցված միսը, թռչնամսը, ձուկը եւ ծովամթերքը։