Ուսուցչուհի եմ. ծնողներից մեկը տնօրենին ինձնից է բողոքել. պատճառը որ իմանք կապշեք. տեսեք տնօրենն ինչ է պատասխանել նրան

Երկար տարիների մանկավարժ եմ: Շատ եմ սիրում իմ աշխատանքն ու երեխաներին: Առանց դպրոցի ու երեխաների կյանքս չեմ պատկերացնում, թեև հասկանում եմ, որ արդեն տարիքս մեծ է ու շուտով ես էլ եմ թոշակի անցնելու: Բայց քանի դեռ դպրոցում եմ, վայելու եմ իմ աշխատանքը:


Երեկ իմացա, որ ծնողներից մեկը շատ վրդովված գնացել է տնօրենի մոտ ու բողոքել ինձնից՝ պահանջելով, որ ես ներողություն խնդրեմ իրենից: Իսկ պատճառն աբսուրդային է: Ծնողը տնօրենին ասել է, որ ես վատ եմ վերաբերվում իր տղային՝ դասի ժամանակ նկատողություն եմ անում բոլորի ներկայությամբ, իսկ հետո դուրս եմ հրավիրել իր տղային դասարանից՝ առանց պատճառի: Տնօրենը նրան լսելուց հետո ինձ կանչեց իր սենյակ ու հարցրեց արդյոք ծնողի ասածները համապատասխանում ե՞ն իրականությանը, թե ոչ: Իմ պատասխանը հետևյալն էր.

— Գարիկին նկատողություն եմ արել 4 անգամ՝ դասի ժամանակ հեռախոսով բարձր երաժշտություն միացնելու ու դասապրոցեսը խանգարելու համար: Այնուհետև, երբ երեխան շարունակել է նման պահվածքը դուրս եմ հրավիրել դասարանից, որպեսզի դասապրոցեսը չխանգարվի: Ի դեպ, այդ ընթացքում ես երեխային ոչ մի անձնական վիրավորանք չեմ հասցրել, զուտ խնդրել ու պահանջել եմ, որ անջատի երաժշտությունը: Եթե դա համարվում է՝ առանց պատճառի երեխային վիրավորել, ապա այո՛, վիրավորել եմ:

Այս ամենը լսելուց հետո, տնօրենը բավակաին խիստ տոնով ծնողին ասաց, որ իր մոտ գալուց առաջ, նախ զբաղվեն իրենց երեխայի դաստիարակությամբ ու կրթությամբ, հետո նոր խլեն իր ու ուսուցչուհու ժամանակը, այնուհետև դուրս հրավիրեց ծնողին իր սենյակից: