Աստվա՛ծ ջան, շնորհակալ եմ․ Ամեն քննությունից առաջ էս հզոր աղոթքն էի ասում ու միշտ 20 էի ստանում, որ վարձիս պատճառով դուրս չմնամ

Մենք բավական համեստ պայմաններում էինք ապրում։ Հայրս էր աշխատում միայն, իսկ մայրս խնամում էր քույրերիս ու եղբայրներիս, որոնք 5-ն էին Ընտանիքս դեմ չէր, որ ես՝ որպես տան ավագ քույր, սովորեմ, կրթություն ստանամ, բայց հայրս մի անգամ ինձ խնդրեց գլուխ չպահել՝ ասելով, որ վարձը վճարել կարող է չկարողանա, որքան էլ որ շատ ուզի։ Ես էլ սրտի դողով սպասում էի քննություններին, մտածում՝ ոնց անեմ, որ հանկարծ դասախոսներս հետս չթարսվեն ու իմացածի համապատասխա գնահատական նշանակեն։ Թե չէ որտեղի՞ց մեզ մեկ միլիոն դրամ, որ տարեկան վարձ տայինք։Այդպես ամեն քննությունից առաջ ասում էի այս աղոթքը։

Միշտ 20-ներ էի ստանում, զգում էի, որ Աստված կողքիս է, չի թողնում, որ իմ հանդեպ անարդար վարվեն։ Սիրելի՛ ուսանողներ, դուք էլ ծանոթացեք այս հզոր աղոթքին։ Ուսանողի աղոթքը ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԽՆԴՐԵԼՈՅ ԶՇՆՈՐՀՍ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ Արարիչ անճառելի եւ աղբիւր ճշմարիտ լուսոյ եւ իմաստութեան. հեղ ի միտս իմ զնշոյլս պայծառութեան եւ փարատեցո յանձնէ իմմէ զմէգ եւ զանգիտութիւն: Դու, որ զլեզուս տղայոց դնես պարզախոս, վարժեա զլեզու իմ եւ լից օրհնութեամբ շնորհաց քոց զշրթունս իմ։

Տուր ինձ զօրութիւն՝ իմանալոյ, զընդունակութիւն՝ պահելոյ. զկորովամտութիւն մեկնելոյ. զդիւրընկալութիւն՝ ուսանելոյ եւ զամենառատ շնորհախոսելոյ: Կազմեալ հարդարեայ զմուտս իմ, ուղղեա զգնացս իմ եւ կատարեայ զելս իմ ի Յիսուս Քրիստոս ի Տէր. ամէն: Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը: Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում, վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս, սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնաբանելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու: Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս Տերը։ Ամեն: