Խալի լվանալը մեզ համար ոչ միայն զուտ գործողություն է, այլ նաև՝ մի ամբողջ արարողություն։ Հետաքրքիր է, բոլոր հայ կանայք սիրում են գորգեր լվանալ, ու, հնարավորություն ու պայմաններ ունենալու պարագայում, իրենք են նախընտրում անել այդ գործը, քան թե օգտվել տարբեր ծառայություններից։
Էն օրը ես էլ էի էդ գործին։ Մեր շենքի բակում խալիներն էի լվանում։ Այնքան հաճելի զբաղմունք է իմ տարիքի կնոջ համար։ Հարևաններն էլ անցնում- դառնում էին, ողջունում ինձ, հետաքրքրվում որպիսությամբս։Մեկ էլ մեր հարևաններից մեկը՝ մի իմ տարիքի տղամարդ, մոտեցավ ինձ ու շատ գործնական տոնով էս խայտառակ առաջարկն արեց․