Ինձ թվում էր աշխարհի ամենաերջանիկն եմ ու ամենասիրուն ընտանիքն ունեմ, բայց էրեկվա զանգից հետո հասկացա, որ դա մենակ ինձ թվում էր. հիմա ձեր խորհրդի կարիքն ունեմ

Մինչև էրեկվա զանգը, ինձ միշտ թվացել ա, որ ես օրհնված եմ, որ նման տղամարդ կա իմ կողքին ու ես նման սիրուն ընտանիք ունեմ: Ամուսինս միշտ ուշադիր ա էղել իմ ու էրեխու հանդեպ, ես էլ ինձ աշխարհի երջանիկն եմ զգացել ու իրան էլ շատ եմ սիրել:Հիմա պատմեմ էտ չարաբաստիկ զանգի մասին: Էրեկ անծանոթ կնոջից զանգ ստացա, որ ամուսինս իրա հետ ա կապված ու իրանք տղա էրեխա ունեն:Սկզբում չէի հավատում, բայց էտ աղջիկը նկար ուղարկեց, որտեղ մարդս էր փոքր տղա էրեխեն էլ գրկին:

Ամեն բան շուռ էկավ գլխիս: Խոսացի հետը ու ոչ մի բան չհերքեց: Պարզվում ա մարդս երկրորդ ընտանիք ունի ու հիմա ես ուղղակի չգիտեմ, թե ինչ անեմ: Հիմա ես ինձ աշխարհի ամենահիմար ու դժբախտ մարդն եմ զգում: Հիմա պետք ա ճիշտ որոշում կայացնեմ ու հասկանամ, թե ինչ եմ անելու հետագայում: Դուք եթե իմ փոխարեն լինեիք, ինչ կանեիք: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: