Դուք ավելի շուտ եք ծերանում, քան ձեր տարիքը։ Իհարկե, տարիքն իրեն անում է, բայց կան որոշ սովորություններ, որոնք «օգնում են» ձեզ ավելի արագ ծերանալ, քանի որ վնասակար ազդեցություն են ունենում առողջության վրա։
Անքնություն, քնի պակաս
Շատ կանայք ամբողջ օրն աշխատում են, աշխատանքից հետո տուն գալիս եւ սկսում կարգավորել կենցաղային հոգսերն ու խնդիրները։ Արդյունքում, երեկոյան12-ից շուտ չեն կարողանում քնել, ինչը բացասաբար է ազդում նրա առողջության վրա՝ փոխելով դեմքի գույնը, առաջացնելով սեւ կետեր եւ կապտուկներ աչքի շրջանում եւ բացասաբար ազդելով ձեր տրամադրության վրա։
Իսկ ի՞նչ է պետք անել. առաջին հերթին անհարժեշտ է պլանավորել օրը։ Առօրյա գործերի մի մասը (որոնք խիստ անհրաժեշտ են) կարելի է անել այդ օրը, իսկ մյուսները՝ հետաձգել։ Փորձեք բարձր պահել ձեր ակտիվությունը, որպեսզի օրվա ընթացքում «հաճելի» հոգնածություն զգաք եւ քնելու մեծ ցանկություն։ Քնելուց առաջ կարելի է մեկ բաժակ տաք թեյ խմել, քանի որ այն հանգստացնում է նյարդային համակարգը եւ առողջ քուն ապահովում ձեզ համար։
Տնտեսել կոսմետիկ միջոցները
Իհարկե, գեղեցիկ տեսք ունենալու համար կանայք ինչ-ինչ միջոցների օգնությանն են դիմում։ Սակայն շատ շպարվելու դեպքում դեմքի մաշկն անհրաժեշտ քանակությամբ թթվածին չի ստանում, չի խոնավանում, չի սնուցվում, ինչն էլ հանգեցնում է մաշկային խնդիրների. կնճիռներն ավելի վաղ շրջանում են սկսում ի հայտ գալ, մաշկը կորցնում է իր փայլն ու փափկությունը, փոխվում է մաշկի գույնը։
Ի՞նչ անել. առաջին հերթին պետք է օգտագործել բարձրորակ միջոցներ։ Նման միջոցներ գնելուց առաջ անհրաժեշտ է կարդալ դրանց բաղադրությունը եւ պահպանման պայմաններն ու ժամկետները։ Եվ եթե բավարար գումար չունեք, ապա պարտադիր չէ գնել բոլոր միջոցները. սովորեք հասկանալ, թե որոնք են առաջնային եւ երկրորդական կարեւորություն ունեցող խնամքի միջոցները։
Սերը քաղցրի նկատմամբ
Կարող է կինը դիմակայել շոկոլադե կոնֆետների, հալվայի, թխվածքաբլիթների, տորթերի եւ գազավորված ըմպելիքների գայթակղությանը. չէ՞ որ քաղցրը կարեւոր անհրաժեշտություն է։ Իսկ ինչ խնդիրներ կարող է այն առաջացնել։
Գլյուկոզան կարող է բացասաբար ազդել մեր կազմվածքի եւ մաշկի վրա, ինչպես նաեւ օրգանիզմում ավելացնել ճարպի քանակը։
Իսկ ի՞նչ անել. պետք է սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը։ Քաղցրի պակասը փորձեք լրացնել միրգ եւ չորամիրգ ուտելով, իսկ եթե նախընտրում եք կոնֆետները, ապա անպայման չպետք է մոռանալ նաեւ մարզվելու մասին։
Դեմքին ձեռք տալու սովորությունը
Շատ մարդիկ դեմքին ձեռք տալու սովորություն ունեն. հատկապես աղջիկները ջանում են հասվատսիանալ, թե արդյոք իրենց դիամահարդարումը կարգին է, թե ոչ։ Սակայն այս սովորությունը նպաստում է ծակոտիների աղտոտմանն ու ձգում մկանները, ինչը բնականաբար բացասաբար է ազդում արտաքին տեսքի վրա։
Դեմքին չհպվելու համար կարելի է առավոտյան հատուկ քսուքներով մերսումներ կատարել, ինչպես նաեւ անհարժեշտ է կառավարել ձեզ եւ չկանգնել հայելու դիմաց ու ձեռքերը միշտ զբաղված պահել։
Ժամանակ առ ժամանակ սպորտով զբաղվելը
Ոչ բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ժամանակ ունեն ամեն օր սպորտով զբաղվեն։Մարզիչները պնդում են, որ սպորտով պետք է զբաղվել շաբաթական 2-3 անգամ, սակայն սա նույնպես կարող է վնասել ձեր առողջությանը, քանի որ պետք է մարզվել ամեն օր։ Շաբաթական 2-3 անգամ մարզվելը կարող է վատթարացնել արյան շրջանառությունը, հանգեցնել ճարպի կուտակման եւ մկանային թուլության։ Հետեւաբար, հարկավոր է կանոնավոր կերպով մարզվել, որպեսզի ձեր օրգանիզմն ամեն օր ինչ-որ չափով ծանրաբեռնված լինի։