Կիսուրս նամյոկ էր անում, որ ոսկեղենս գրավ դնենք ու տալիս նշանդրեքն անենք. տենաք ինչ պատասխան եմ տվել, իրանց արևին շուստրի են

Էս կիսուրս ու տալս ինձ լրիվ էշի տեղ են դրել, իրանց թվումա իրանք նենց շուստրի են, որ կարան ինձ համոզեն, որ ես ոսկեղենս գրավ դնեմ։ Էն էլ էն ոսկեղենը, որ իմ ծնողներն ու բարեկամներն են իմհարսանիքին առել։

Երեկ նստած խոսում ենք, մեկել կիսուրս նամյոկ արեց։ Ես էլ ասեցի՝ բայց էդ ոսկեղենը դուք ե՞ք առել, որ աչք ունեք վրեն։ Ասեցի՝ ինչ ուզում եք մտածեք, որտեղից ուզում եք փող ճարեք, ինձ չի հետաքրքրում, իմ ոսկեղենին չեք կպնելու։