Ճիշտ են ասում էլի էս դարում մարդու բարությունը, այսինքն ինչի մենակ բարությունը, ոչ մի լավ արարքն էլ չի գնահատվում։Սաղն էլ՝ փոքրից մեծ, անշնորհակալ են, դրա համար ամեն մարդ պետքա գլուխը կախի ու իրա կյանքով ապրի։
Մի քանի օր առաջ դուռս մի հատ տղա ծեծեց, երևի 15-16 տարեկան կլիներ։ Ասեց, որ խնդրեմ հացի փող կտաք։ Ես էլ ասեցի ջահել տղա ես ինչի՞ չես աշխատում, բա սենցա ստացվել։ Բերեցի, որ 500 դրամ տամ, վերցրեց, շպրտեց գետնին ու ասեց՝ քձիպի մեկը, կարողա գիտես դիշովկա եմ, 500դ քեզ պահի։ Սենց զարմացած մնացել էի։