Ամբողջ կյանքումս վախեցել ու փախչել եմ միայն մի բանից, որ տղաս՝ միակ զավակս հնարավոր է՝ երես թեքի ինձանից։ Բայց դե ոնց որ ասում են, ինչից վաենում ես, գլխիդ ա գալիս։ Հենց էդպես էլ եղավ, ու արդեն վեց ամիս է, ինչ զրկված եմ որդուս ներկայությունից։ Մեծ ցավ ու դատարկություն եմ զգում էս դեպքի հետ կապված ու հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի։
Պատճա՞ռը։ Իհարկե, հարսս էր։ Նա, եկած- չեկած մեր տուն, սկսեց տղայիս էնպես լարել իմ դեմ, որ խեղճ էրեխես ամեն օր հետս կռիվների ու վեճերի մեջ էր։ Վերջին կռվի ժամանակ էլ ասաց, որ կնոջը շատ եմ վիրավորել, նեղացրել, կնոջը վերցրեց, գնաց՝ ասելով՝ էլ տղա չունես, մոռացիր իմ անունն ու ամեն ինչ՝ հետս կապված։
Շատ եմ վիրավորված, չեմ ուզում ոչ մի բարեկամի հայտարարել էս ամենը, բայց դե ախր մարդ եմ, ինչքան էլ ժպտում եմ, մեկ ա, ներսս ցավ ու դատարկություն ա։ Մենակ մի բան եմ ասում, մտքում խոսում եմ էրեխուս հետ, ասում եմ՝ էս ի՞նչ արեցիր դու իմ հետ, ա՛յ տղես, ես քեզ սե՞նց էի մեծացրել։