Էկվադորում 76-ամյա Բելլա Մոնտոյան «վերակենդանացել», ապա մի քանի օր անց «կրկին մահացել է»: Հունիսի 9-ին Մոնտոյան հոսպիտալացվել էր ինսուլտի և սրտի կանգի կասկածանքով։ Բժիշկները փորձել են օգնել կնոջը, սակայն նրա օրգանիզմը չի արձագանքել վերակենդանացմանը։ Վերջում նրան մահացած են ճանաչել։ Նույն օրը հարազատները կնոջ դին տարել են թաղման բյուրո, սակայն հուղարկավորության նախապատրաստման ժամանակ նկատել են, որ նա դեռ շնչում է։ Մոնտոյային այնուհետև տեղափոխել են հիվանդանոց։ Հունիսի 16-ին Մոնտոյան, այնուամենայնիվ, մահացել է Բաբաոյոյի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ առաջին անգամ մահացած էր հայտարարվել։ Կնոջ մահը հաստատել են նրա հարազատները։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահվան պատճառը իշեմիկ ինսուլտն է։