Ամեն տեղ մտածում են՝ ամուսինս պապաս ա․ Ի՞նչ անեմ, աղջիկներ ջան, որ ես էլ մի քիչ մեծ երևամ

Ամուսինս ինձանից 7 տարով է մեծ, մենք ընդհանրապես չենք զգւմ մեր տարիքային տարբերությունը, հաշտ ու համերաշխ ենք։ Սակայն կա մի խնդիր։ Բանն այն է, որ ամուսինս դեմքի բավական խիստ արտահայտություն ունի, ծանր բնավորություն, դրան էլ գումարվում են արտաքին մի քանի հատկանիշներ, ինչպիսին, օրինակ, ճաղատությունն է, որը նրան հավելյան տարիք է հաղորդում։ Բացի այդ էլ նա ձեռնափայտով է շրջում, քանի որ ոտքը ցավում է։

Դրա համար է երևի, որ ուր գնում ենք, կարծում են՝ հայր ու աղջիկ ենք։ Էնքան եմ նեղսրտում էդ մտքից, բայց ոչ թե ինձ համար, այլ նրա՝ ամուսնուս։ Չէ՞ որ վատ է զգում շրջապատում նման կարծիքից նախ իր, ապա և իմ մասին։ Ես էլ թարսի նման էնքան երիտասարդ եմ երևում, թվում է՝ դիտմամբ եմ անում, որ ուշադրություն գրավեմ։Հիմա խնդրում եմ, ձևեր ասեք՝ ոնց անեմ, որ ես էլ ծեր երևամ, որ էլ չլսեմ էդ գռեհիկ խոսքը, թե ամուսինս իմ հայրն է։