Գնացել էի ամուսնուս սիրուհու հետ խոսելու. այն, ինչ տեսա ու լսեցի ինձ ապշեցրեց, խելքս գլուխս չի գալիս…

Ամուսինս սիրուհի ունի ու դա ահավոր մեծ սթրես է ինձ համար: Որոշ ժամանակ առաջ ես զգացի, որ նա իմ հանդեպ շատ է փոխվել, բայց վերջին շրջանում ամեն ինչ ավելի անտանելի է դարձել: Նա գրեթե տուն չի գալիս, գալուց էլ միայն կռվում է ու ինձ նեղացնում: Ես համոզված էի, որ սիրուհի ունի ու ստուգեցի նրա հեռախոսը: Ես չէի սխալվում: Նա ինչ-որ տարիքով կնոջ հետ էր կապվել…

Ամեն գնով իմացա այդ կնոջ հասցեն ու գնացի նրա հետ խոսելու, քանի որ ուզում էի, որ հեռու մնա ամուսնուցս ու իմ ընտանիքը չքանդի: Երբ դուռը բացեց, ես ուղղակի քարացել էի: Ամուսնուցս տարիքով երկու անգամ մեծ կին էր. խնամված, գեղեցիկ, կոկիկ ու ժպտադեմ: Հարցրեց ինչ եմ ուզում, երբ իմացավ ով եմ, մի տեսակ այլայլվեց ու հետո ինձ տուն հրավիրեց:

Ես ուղղակի ապշած էի այց կնոջ կեցվածքից, հագուկապից ու պահվածքից: Ինձ թվում էր, որ ամուսնուս սիրուհուն տեսնեմ, ամենավերջին բառերն եմ ասելու նրան, բայց ես լալկվել էի, երբ տեսա այդ կնոջը: Ես նույնիսկ ամաչեցի իմ տեսքից: Նրան մի կերպ ասացի, որ ամուսնուս հանգիստ թողնի ու չքանդի իմ ընտանիքը, նա էլ պատասխանեց.

Աղջիկ ջան, քեզ ի՞նչ է թվում, ես ուզում եմ ամուսնանալ քո ամուսնու հե՞տ: Ես ոչ մեկի ընտանիքը չեմ քանդում, ուղղակի դու ամուսնուդ մասին սխալ արծիք ունես: Դու ոչ թե ինձ մոտ պետք է գայիր ու պահանջեիր, որ ես հանգիստ թողնեմ ամուսնուդ, այլ պետք է իր հետ խոսեիր ու հասկանայիր՝ ի՞նչ տեղ ունես նրա կյանքում: Ասեմ իմանաս, որ ամուսինդ է ամիսներ շարունակ իմ հետևից ընկել, ինձ խնդրել, որ շփվեմ հետը: Ես քեզ խղճում եմ, այնքան անօգնական ու խառնված ես, որ կորցրել ես քեզ: Միշտ իմացիր, ոչ մի տղամարդ այդքան չկա, որ դու իր պատճառով այս օրն ընկնես, քեզ հավաքի ու գնա տուն՝ երեխաներիդ մոտ: Եթե քո ամուսինը քո համար այդքան թանկ է, ես այլևս երբեք նրա հետ չեմ հանդիպի, եթե կարող եք երջանիկ եղեք: