Բժիշկը նշում է ուտելիքների ցանկը որոնք չի կաելի ուտել քնելուց առաջ

Մասնագետները նշել են այն մթերքները, որոնց օգտագործումը կարող է մղձավանջներ առաջացնել, գրում է Mirror-ը։ Փորձագետների կարծիքով՝ քաղցրավենիքի սիրահարները վտանգի տակ էին։

Գիտնականները մարդկանց խորհուրդ են տվել գիշերը չուտել կաթնամթերք, քաղցրավենիք, շոկոլադ և թխվածքաբլիթներ։ Այս մթերքները նպաստում են օրգանիզմի տաքացմանը և խախտում են քնի ռեժիմը՝ անհարմարություն պատճառելով մարդուն։ Շոկոլադը, բացի շաքարի բարձր պարունակությունից, պարունակում է նաև կոֆեին, որը կարող է խանգարել քնելուն:

Բժիշկ Չարլզ Բեյի խոսքերով, երբ մարմինը ջանասիրաբար աշխատում է սնունդը մարսելու համար, մեծ հավանականություն կա, որ մարդը կարթնանա գիշերը, ինչպես նաև սարսափելի երազներ կտեսնի:

«Քնելուց առաջ ուտելը կարող է ավելի շատ երազներ առաջացնել, քանի որ ուշ գիշերային խորտիկները բարձրացնում են մարմնի նյութափոխանակությունը և ջերմաստիճանը: Նյութափոխանակության և ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել ուղեղի ավելի ակտիվ գործունեության»,- մեկնաբանել է բժիշկը: