Ես աղքատ ընտանիքից դուրս եկած աղջիկ եմ։ Ես ու եղբայրս դպրոցական էինք, երբ մեր հայրը դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացավ։ Մեր մայրը մեզ շատ մեծ դժվարությամբ ա պահել, մեծացրել։ Ես ու եղբայրս, ի տարբերություն մեր հասակակիցների, շատ բաներից զրկված ենք եղել, որովհետև ֆինանս չի եղել մեր տանը։ Էնպես ստացվեց, որ ես հանդիպեցի մի տղամարդու, ով ինձանից 20 տարով մեծ էր։ Նա ինձանով հրապուրված էր, կարծում եմ ինձ մոտ էլ էր հրապուրանք։ Որոշեցինք ամուսնանալ։ Նա մեծահարուստ մարդ էր ու իր ամբողջ շրջապատը հարուստ մարդիկ էին։
Իմ մայրն ու եղբայրը դեմ էին ամուսնությանը, բայց ես նրանց չլսեցի։ Ինձ թվում էր, թե ամեն բան լավ կլինի ու ես նաև կկարողանամ օգնել եղբորս ու մորս։ Այն ակնկալիքները, որն ունեի հօդս ցնդեցին հարսանիքի օրը։ Արարողության ժամանակ փեսացույի կողմի հյուրերը քամահրանքով էին վերաբերվում եղբորս ու մորս։ Հետո նկատեցի, որ ծաղրոմ են նրանց հագուկապն ու պահվածքը, իսկ ամենաշոկայինն իմ ամուսնու պահվածքն էր, նա նույնպես իմ ընտանիքի անդամներին վերևից էր նայում։
Այդ պահի ես գիտակցեցի, թե ինձ ինչ է սպասվում, ինչ վերաբերմունքի եմ արժանանալու ես ու իմ ընտանիքն էս մեծահարուստների կողմից։ Խնջույքի թեժ պահին ես լռություն պահանջեցի ու հայտարարեցի, որ հարսանիքը չեղյալ է լինում, նշեցի նաև ինձ զայրացրած պատճառը, մատանիս հանեցի ու դուրս եկա սրահից՝ մոս ու եղբորս հետ։ Արարքիցս հետո մեծ աղմուկ բարձրացավ, բայց ես արեն թքած ունեի։ Ինձ համար այս կյանքում ամենակարևոր մարդիկ մայրս ու եղբայր են ու ով նրանց մազը ծռի, ինձ հետ գործ կունենա։