Մենք ֆինանսապես լավ վիճակում չենք գտնվում: Աղջկաս ամուսնացնելուց չկարացի նորմալ օժիտ տամ: հազիվ կարացինք առնենք իրան ահավոր անհրաժեշտ բաները, որ տանի հետը, բայց մեբել բան չկարացի էլ առնեմ.: Սկզբում սկեսուրը ասում էր՝ այ մարդ, նորմալ ա, պետք չի, մենք ունենք փող ամեն ինչ էլ կանենք, էտ ձևականությունների հետևեից մի ընգի:
Բայց հետո պարզվեց, որ կանգնել, հարևանների մոտ ասել ա՝ մերը աղջկան մի հատ մեբելն ինչ ա, որ չէր կարացել առնր: Հանել էր, դատարկ ուղարկել էր մի հատ խալաթով ու դամաշնիկով: Բա տենց աղջիկ են ճամփո՞ւմ: Վայ նենց վատ եմ զգացել ինձ, էնքան եմ նեղվել:
Աղջիկս էլ ընդեղից ա զանգում հա լացում, որ սկեսուրը կանգնել ա արդեն հարևանների մոտ տենց բաներ ա ասել, երբ որ ինքը հլը մի քանի օրվա հարս ա: Ոնց հասկանում եմ մենք հացներս ցամաք կերանք: Դա էտ օժիտը կսարքի դրոշակ ու ոչ միայն հարևանների, այլ բարեկամների մոտ հա կթափահարի: Չգիտեմ հիմա ինչ անեմ: Ահավոր վիճակում եմ: