Մենք քույր ու եղբայրներով իրար հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, չնայած այն փաստին, որ բոլորս էլ իրարից շատ տարբեր ենք։ Օրինակ՝ քեռիիս աղջիկը սիրում է ազատ կյանքը։ Նրան երբեք հնարավոր չէ ինչ- որ բան արգելել, ինչ- որ կերպով վերահսկել։.
Ես, ընդհակառակը, սիրում եմ ընտանիքս ու ողջ օրը միայն ընտանիքիս բարօրության մասին եմ մտածում։ Այդքան տարբեր ենք՝ տարբեր աշխարհայացքների տեր, սակայն սիրում ենք իրար ու շատ համերաշխ ենք։
Բայց էն օրը քեռիիս աղջիկը չափերն իրոք անցել է։ Նա զանգահարել է ամուսնուս, ասել, որ մի առաջարկ ունի։ Այս մասին հետո ամուսինս ինձ պատմեց, ինչից ուղղակի ապշեցի։ Նա առաջարկել է, որ իմ ծննդյան օրը տուն վարձենք՝ լողավազանով։ Ամենասարսափելին այն է, որ նա առաջարկել է, որ ինձ լողավազանը նետեն։
Ես ջրից սարսափելի վախ ունեմ, պարզապես խայտառակություն կլիներ, եթե ամուսինս համաձայներ, քանի որ տեղում նրանից կբաժանվեի։ Լավ է, որ չի համաձայնել ու ասել է, որ կարող են ավելի լավ ու հաճելի մի բան մտածել։Չգիտեմ՝ ինչ է էդ խելագարի մտքով անցել, հետո էլ սրտացավ քույր է կոչվում։