Սկեսուրս շատ պահպանողական կին է, երբ խոսքը վերաբերում է արտաքին տեսքին։ Նրա մազերը միշտ շագանակագույն են եղել, և նա էլ երբեք ցանկություն չի հայտնել դրանց գույնը փոխելու։
Մի օր էլ խանութ մտա, հիշեցի, որ սկեսուրս էլ ներկ չունի ու հիշելով նրա ներկի համարը՝ նրա համար էլ մի տուփ ներկ գնեցի։ Տարա տուն, ուրախացավ, ասաց, որ ինքն էլ հենց պիտի խանութ գնար ու ներկ գներ իր համար, որ արդեն մազերը ներկելու ժամանակն էր։
Էդպես հարս ու սկեսուր ասել- խոսելով սկսեցինք իրար մազեր ներկել։ Նրեեցի սկեսուրիս մազերը ու զգացի՝ սխալ գույն եմ գնել։ Մազերը լվանալուց հետո դարձել էին նարնջագույն։
Ի՞նչ անեմ, ես նենց վատ զգացի, ինքն էլ նենց կատաղեց, որ հետս էլ չխոսեց։ Դրանից հետո էլ ներկել չենք կարող, քանի որ մազեր վնասված ու նոսր են, չի կարելի իրար հետևից այդքան ներկեր օգտագործել։
Մի խոսքով՝ խայտառակություն։ Ուրիշները կարող է ասեն՝ դիտավորյալ եմ արել, բայց փաստորեն ներկի համարը չեմ հիշել։