Հարսանիքիս օրը շատ հյուրեր էին հավաքված։ Այնքան ուրախ ժամանակ էինք անցկացնում, որ ամեն կարգ ու կանոն արդեն մոռացել էինք։ Ճիշտ է, սկզբում շատ պաշտոնական, ըս եղած կարգերի էր սկսվել հարսանիքը, բայց մի քանի բաժակ խմելուց հետո ամեն բան արդեն իրար խառնվեց։ Հյուրերն ինքնամոռաց պարում էին, կատակներ անում։
Հերթը հարսի ծաղկեփունջը նետելունն էր։ Այնքան կատակներ արեցին, որ պապիցս բաժանվաշծ տատիկիս ևս բերեցին ու կանգնացրին չամուսնացած աղջիկների շարքում։ Լավ ծիծաղեցինք, որովհետև ծաղկեփունջը հենց տատիկիս գիրկն ընկավ։.
Անցավ մի ամիս, արդեն ամուսնացած ապրում էի սկեսուրիս տանը, մեկ էլ մայրս զանգեց։ Լացելով ասում էր, որ տաիկս ոչ ոքի չի լսել, որոշել է ամուսնանալ մի տղամարդու հետ, տեղափոխվել նրա տուն։
Ճիշտ է, նրան շատ եմ սիրում, բայց մեզ ամոթով թողեց իր էս համարձակ քայլով։ Չգիտեմ՝ ոնց ասեմ սկեսուրիս, որ սենց- սենց բան է պատահել։ Վրաներս կծիծաղի ախր։՛ Դե արի ու մի հավատա, որ ծաղկեփունջս էր պատճառը։