ՀԱՅԵՐԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆ. միայն իմանաք՝ ինչ ԲԱՑԱՌԻԿ գտածոներ են հայտնաբերվել այս հնագույն ԱՄՐՈՑՈՒՄ

Բջնի հնավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան մարզկենտրոնից 13 կմ հարավարևմուտք: Գյուղի արևելյան կողմում է տեղակայված ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի միջնադարյան ամրոցը: Այն գրանցված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Բջնիի մասին առաջին հիշատակությունը թողել է V դարի պատմիչ Ղազար Փարպեցին: Ենթադրվում է, որ Բջնի անունը դեռևս Վանի թագավորությունից եկող Բուրգանա անվան հաջորդական աղավաղումների արդյունք է:aed

SONY DSC

Բջնիի ամրոցը բաժանված է երկու հատվածի: Հնավայրի պահպանական գոտու տարածքը կազմում է 17,5 հա, իսկ բուն ամրոցինը` 7.0,6 հա:

Բջնիում հնագիտական առաջին պեղումները կատարվել են 1928 թ.: Այդ ժամանակ կամ դրանից մի տարի անց Բջնիում գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր: Նույն հրվանդանի վրա է գտնվում նաև ընդարձակ կիկլոպյան ամրոցը, որի տարածքում մշակութային հետքերը վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև անտիկ դարաշրջանը ներառյալ:

1977-1978 թթ. պեղումների արդյունքում բացվել են խաչաձև հատակագծով, կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը (IX-X դդ.), ջրամբարը, գաղտնուղին, երկու դահլիճներից բաղկացած թաղակապ պալատական շենքը, բազմաթիվ փոքր և դեռևս չպեղված ու մակերևույթին տեսանելի սենյակներ, բնակելի տներ:

2002-2007 թթ. պեղումների արդյունքում միջնադարյան ամրոցի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. I դ. բնորոշ սև լաքապատ խեցեղենի բեկորներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ միջնադարյան ամրոցի տարածքը բնակեցված էր առնվազն անտիկ շրջանում:

Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել XIІ-XVІI դդ. այստեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր: Այսպիսով` Բջնին Արևելյան Հայաստանի այն բնակավայրերից է, որը ներկայացնում է հնագույն փուլերից մինչև նորագույն ժամանակաշրջանները հասնող և գրեթե չընդհատվող մի մշակույթ: