Ամուսինս մինչ ինձ ամուսնացած է եղել մի կնոջ հետ, ումից բա ժան վել է նրա վատ վարքագծի պատճառով։ Նրանք 1 աղջիկ երեխա ունեին, աղջիկն այնքան փն թի տեսք ուներ։ Ըստ ամուսնուս նա շրջում էր չարդուկված զգեստներով, միշտ կեղտոտ էր և քթերից հոսում էր։ Դե, հասկանալի է, վատ մոր պատճառով էր այդ ամենը։ Երբ նրանք բա ժանվեցին և մենք ամուսնացանք, ամուսնուս աղջիկը մնաց նախկին կնոջ խնամակալության տակ։ Ամուսնությունից ամիսներ անց, ես հղ ի էի։ Մենք ունեցանք շատ լուսավոր մի աղջիկ։
Բայց աղջիկս խնդի րներով ծնվեց։ Ես ուշադրություն չէի դարձնում դրա վրա, ես կարծում էի, որքան ջերմություն ստանա աղջիկը, այդքան շուտ կկարգավորվեն բոլոր խնդիրները։ Իսկ ամուսինս սկսել էր ատ ել մեր երեխային։ Նա բացարձակ չէր սիրում երեխային, բառիս բուն իմաստով։ Եթե հարցնեք նրան, թե քանի՞ անգամ է գրկել երեխային, պատասխանը կլինի ՈՉ ՄԻ։ Նախկին կնոջ աղջիկը բավականին մեծացել է, նա արդեն առաջին դասարան է գնում։ Ամուսինս սիրում է այդ երեխային։
Զանգում է, շփվում նրա հետ ասես նա արքայադուստր է, իսկ իմ աղջիկը՝ անճ ոռնի ճուտիկ։ Մի օր ամուսինս եկավ, գրկին նախկին կնոջ աղջիկը։ Ես թույլ չտվեցի նրանց ներս մտնել։ Ես սխալ եմ համարում երեխաների մեջ այդպիսի տարբերություն դնել։ Մեկին ատ ել, մյուսին՝ պաշտել։ Եթե այդքան սիրում է նրան, իսկ իմ երեխային ատ ում, ապա թող հեռանա և ապրի նախկին կնոջ և իրանց փնթուշկայի հետ։ Իսկ իմ երեխան կմնա ինձ հետ և կարծում եմ երբեք չի իմանա թե ով է հայրը։