Ես ամուսնացել եմ 19 տարեկանում: Ճիշտն ասած, էդ ժամանակ մտքովս չէր անցնում, որ ուշադրություն դարձնեի մարդուս ազգանվանը: Բայց հիմա, երբ որ արդեն պատրաստվում ենք ծնող դառնանք, ինձ էդ հարցը շատ ա հուզում: Չեմ ուզում, որ իմ տղեն էդ ազգանունը կրի: Ոչ մի տղայի, տղմարդու էդ ազգանունը պատիվ չի բերի:
Մեր տունը կռ իվա ընկել, սաղ ընտանիքը իմ դեմ ա դուրս եկել: Ախր ոնց համաձայնվեմ, որ իմ տղեն կրի Գյո թի կյան ազգանունը: Բոլորդ պատկերացնում եք չէ՞, թե ինչ ապրումներ կունենա իմ տղեն, երբ մի քիչ մեծանա ու շատ բան սկսի հասկանալ: Օրինակ, երբ դպրոցում կանչեն գրատախտակի մոտ: Տալս ասում ա, որ մենք կրել ենք էդ ազգանունը, ինչա՞ եղել:
Իսկ կիսուրս վերջնա, ասում ա, կարող ա ուրիշ հեր ունի երեխեն, դրա համար էլ չես ուզում, որ մեր տղու ազգանունով լինի: Կանգնել եմ անլուծելի խնդրի առաջ: Ինձ մնում ա մենակ մի ելք, բաժանվեմ ու իմ ազգանունը տամ երեխուն: Չեմ հականում, էս բեջու ռա ազգանունը որտեղիցա էս ազգը վերցրել: Խնդրում եմ ասեք, դուք, որ լինեիք, ի՞նչ կանեիք իմ փոխարեն: