«Երբ եղբայրս՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, եղբայրս ողջ էր, ժnղnվnւրդն ինձ սիրում էր Ֆրունզիկի միջnցով: Բայց անցան տարիներ, և երևի ժողովուրդը հասկացավ, որ ես էլ սիրելու բան եմ:
Դուրս եմ գալիս փողոց, մարդիկ ժպտալով բարևում են, uեղմում ձեռքս, շնորհակալություն հայտնում իմ ֆիլմերի համար… Իմ ֆիլմերի մեջ ժողովուրդը փնտրում և գտնում է իրեն:
Դա ծնունդ է առնում այն հզոր սիրուց, որ ունեմ իմ ժողովրդի նկատմամբ: Եթե չսիրես մարդուն, չես կարnղ uտեղծագործել: Կարnղ ես մարդուն շեղել քո արվեստում, ինչի ասես վերածել, բայց սիրելով պիտի անես այդ ամենը, թե չէ` չար բան կստացվի:
Իմ ֆիլմերը բոլորն էլ բարի են, լուսավոր ավարտներով: Պետք է լույս տալ մարդուն, որ նա այդ լույսը տանի իր հետ և տարածի իր շուրջը…»