Մենք գյուղում ենք ապրում ու նենց չի, որ մեր ֆինանասական վիճակը շատ լավ ա, մարդս առովոտից իրիկուն աշխատում ա քիթ ու բերանի վրա, որ ոչ մի բանի կարիք չունենանք:as
Էս ամեն ինչի հետ մեկտեղ սկեսուրս գլխից մեծ նվերներ ա ուզում մարդուցս, նենց տպավորություն ա, որ իրան բացարձակ չի հետարքրքում, թե տղեն ինչ ձևով ա էտ փողն աշխատում:
Մի քանի օր առաջ ծնունդն էր ու տղուց ավտո էր ուզել: Տղեն կաշվից դուրս գալով առավ էտ ավտոն, հիմա էլ սկեսուրս նստում ա ու սաղ գյուղով ճռռցնելով ու սիգնալ տալով քշում ա: Սաղ զարմացած նայում են ու ուզում են արածի իմաստը հասկանան, հետևից էլ ավել պակաս խոսում են:
Մարդս էրեխ կ խոսաց վրեն, ասեց եթե շարունակես տենց բաներ անել կվերցնեմ ձեռիցդ ավտոն, տենայիք մի ինչ վատ զգաց իրան, ասում ա՝ ինչ կա բայց ըտեղ: Չեմ հասկանում, թե սկեսուրս դրա ինչից ա իրան տենց լավ զգում: