Երկար ժամանակ ա տղաս մի աղջկա հետ է շփվում: Քանի գնաց, ամեն ինչ ավելի լրջացավ ու տղաս որոշեց, որ մեզ պետք է արդեն ծանոթացնի: Դե ես էլ մեծ սիրով ու ուրախությամբ սպասում էի մեր հանդիպմանը: Երբ իմացա, թե երբ են գալու, լիքը համով բաներ պատրաստեցի, այդ թվում իմ ֆիրմային դեսերտը՝ Քյավառի փախլավան, որն ինձ մոտ շատ լավ է ստացվում ու բոլորը սիրում են:
Պատրաստման ընթացքոը բավականին աշխատատար ու երկար է, բայց դե արժեր պատրաստել՝ հարսիս գալու պատիվին: Եկան ծանոթացանք, նստեցինք խոսեցինք, ես էլ բերեցի սուրճ դրեցի: Բնականաբար փախլավա էլ հյուրասիրեցի: Աղջիկը կերավ, հարցրեցի՝ հը՞ հավանեցիր, որին ի պատասխան ասաց.
— Դե հա լավն էր, բայց մամաս ավելի համով ա սարքում: Ձեր սարքածից մի տեսակ վատ յուղի համ էր գալիս, երևի էժանանոց յուղով կամ մեղրով եք արել, իսկ մամաս միշտ ամենալավով ա անում: Հետո որ ծանոթանաք, կարաք իրանից հացնեք ձևը, ձեզ կսովորացնի:Հարսիս ասածից մազերս բիզ-բիզ կանգնեցին: Հարցը ո էդքան փախլավան ու իրա համն էր, որքան մոտեցումը ինձ ու իմ արածին: Դեռ չեկած նա արդեն քննադատում ա իմ արածները ու որպես օրինակ բերում մորը՝ ումից ես պետք է սովորեմ ու օրինակ վերցնեմ: Ճիշտն ասած ահավոր հիասթափված եմ ու չգիտեմ էլ մեր հետագա շփումը ոնց ա ստացվելու, եթե դեռ չեկած ինձ նկատողություններ ա անում: