Ամուսինս շատ խանդոտ է։ Նա, անշուշտ, այնքան խանդոտ չէ, որ ամեն բան դուրս գա տրամաբանության սահմաններից, սակայն եր լինում են հնարավոր առիթներ, նա ամեն դեպքում ցույց է տալիս իր խանդը։ Ես էլ աշխատում եմ այնպես անել, որ նման առիթներ չտամ, քանի որ արդեն մեր տարիքին նման խոսակցություններ չեն սազում։
Մի խոսքով՝ 63-ամյակիս օրն էր։ Ինձ համար պատրաստվում էի նշել ծնունդս, մեկ էլ զանգը տվեցին ու մի ծաղիկ առաքեցին տուն՝ բացիկով, ուր գրված էր՝ իմ սիրելիին՝ ամենաջերմ մաղթանքներով, շնորհավոր ծնունդդ։
Կարծեցի՝ ամուսինս է նվիրել ինձ էդ ծաղիկները, գնացի, որ շնորհակալություն հայտնեմ, մեկ էլ նա վեր թռավ տեղից, սկսեց գոռալ, որ երևի սիրեկանս է ուղարկել, որ ինքը չէ և այլն։ Ասում էր, որ կբաժանվի ինձանից, եթե սիրեկան ունեմ, կպարզի ամեն բան ու ջրի երես կհանի։ Ես էլ սարսափած լաց էի լինում ու մտածում լավ, բա ո՞վ է։
Երկու ժամ անց նորից դուռը ծեծեցին։ Նույն առաքիչն էր՝ այլ բացիկ ձեռքին։ Ներողություն խնդրելով ասաց, որ խառնել է ծաղկեփնջերը, խնդրեց վերադարձնել նախորդ ծաղկեփունջն ու նորը վերցնել։ Նոր ծաղկեփունջը վերցրի, որում գրված էր՝ մա՛մ ջան, շնորհավոր ծնունդդ, սիրով՝ քո աղջիկներ։
Ամուսինս եկավ, ներողություն խնդրեց ինձանից։ Բայց դե սենց բան անել իրոք չարժի, մարդկանց տունը կռիվ եք գցում։