Սկեսքւրս սաղ կյամքը նամռոտ ու մունաթը սրա վրա թափեծով մանա գալիս։ Մի բան չեղած, մեծ պատմությունա սարքում։ Ամեն ինչ անում ենք, որ սրտով լինի, բայց ամեն տեղ գնումա ու բերանը ավել պակաս բացումա։ Էդքան չի էլ մտածում, որ տղեն գործից հոգնած գալիսա, ինքն էլ նստումա ականգին ու բողոքի գիրքը բացումա։
Կյամքներս կերելա իրա ձևականություններով։ Իրան թվումա, թե սաղ բան ու գործը թողած պիտի իրա հետևից վազեն, նազերը տանեն։ Մի քանի ամիս առաջ աղջիկը ընտանիքի հետ գնումա Վրաստան հանգստանալու։ Էս էլ իրա մեջ ուտումա իրան, որ աղջիկը չի համոզել մարդուն իրան էլ հետները տանեն։
Էդ խեղճ աղջկա ճամփի վրա էնքան կռաց, որ ես մտածում էի մի փորձանքի չգային։ Աղջիկը, որ եկավ ես գնացի իրանց տուն։ Ես էլ մռթմռթաց էլի ու հետս չեկավ։ Ես էլ մոր բնավորությունը իմանալով՝ ասեցի, որ էդ քանի օրվա ընթացքում երեխեքի հետ գա մորը տենա։ Բայց խեղճը երկու օրա, որ եկել էր։ Ինձ էլ ասեց մոր համար ահագին բանա բերել, ծնունդին սիրուն նվերներ էր ընտեղից բերել։ Ասոց սպասումա սյուրպրիզ անի ու տենց գա։ Ես էլ, որ տուն գնացի ոգևորված մերը կպավ ջանիս։ Ոնց որ ես էի աղջկան ասում մեր տուն չգա։ Ծնունդի օրն էլ տալիս հետ պայմանավորվեցինք, որ անակնկալ անեինք հյուրերի մոտ, ուրիշ ձևով շնորհավորեին։
Ես էլ չէի ասելու, թե աղջիկը երբա գալու։ Ինքն էլ ինադու չսպասեց աղջկան, սաղ հյքւրերին նստացրեց սեղան ու մի հատ չմտածեց, որ աղջիկը գար կնեղվեր։ Էդ խեղճն էլ ամեն ինչ պատրաստած, տորթը ձեռը մտնումա տուն ու մերը գնում կանգնումա դռան դիմաց, որ ներս չգա։ Մի քանի րոպե հետո տենամ աղջիկը լացած գնաց։ Զանգեցի հետո խոսացի, պարզվեց մերնա թատրոն սարքել, իբր թե նեղացելա, որ Վրաստանից հոտո միանգամից մոր տուն չի էկել։