Աղջիկս շատ ազատ վարքի տեր է։ Երես ենք տվել, այո, ճիշտ կլինեք, եթե նման բան ասեք մեր հասցեին, բայց արդարության համար նշենք նաև, որ նա ինքն էլ շատ բաներ է սովորել իր շրջապատից ու դպրոցից։
18 տարեկան էր դառնում, որոշել էինք մեծ նշել։ Գիշերը նշեցինք, հայրն էլ ասաց՝ ում կուզես, հրավիրիր, վաղը բոլորով նշում ենք ծնունդդ։
Հաջորդ օրը էդ երեկույթին լիքը ընկերներ էր հրավիրել, որոնցից մեկի՝ մի տղայի հետ առանձնակի մոտ էր։ Տորթը կտրեցինք, ուզում էինք արդեն տուն գնալ, մեկ էլ սա վեր կացավ ասեց՝ ես էլ տուն չեմ գալիս, ամուսնանում եմ։
Վեր կացավ, մեր զարմացած հայացքների ներքո դուրս եկավ։ Մեկ էլ ամուսինս հետևներից դուրս եկավ, ասեց․ «Աղջիկ ջան, քեզ բարի բախտ եմ մաղթում։ Հույս ունեմ՝ քո երեխաների հետ ավելի երկար ժամանակ կանցկացնես, քան մենք՝ քեզ հետ։ Իսկ հիմա աղջկաս ծնունդը շարունակում եմ, ես էլ աղջիկ չունեմ, բայց այսօր նշելու տրամադրություն ունեմ։ Փաստորեն՝ հարսանիքի էի, ոչ թե ծնունդի»։