Ասենք ինչի ա կնիկս սենց չմտածված բաներ անում։70 տարեկան ենք, թոշակի ենք գնացե, բայց կնիկս հանգիստ տեղը չի նստում, ասա գնա կարդ արա էլի։ Սաղ կյանք չմտածեց երեխա որդեգրելու մասին, հիմի որ արդեն ծերացել ենք, գնացել ա մանկատուն ու հետը մի հատ սիրուն տղայա բերե։ Հիմի պիտի գնամ էս հալիս, էս տարիքիս աշխատեմ, որ բերեմ մեզ էլ երեխուն էլ պահեմ։
Թե չէ թոշակը էնքան քիչ ա, որ սկի մենք չենք կարում ապրենք, ուր մնաց մի հատ էլ երեխա պահենք։ Ասենք զարմանում եմ կին արարածների վրա, մի հատ մտածեք էլի, անելուց առաջ, որ հետո մեզ փաստի առաջ չկանգնացնեք։ Սաղ գիշեր չեմ քնե, մտածել եմ թե ինչ պետք ա անեմ, կնիկս էլ ասում ա մի մտածի, ես հետդ եմ, մենք իրար հետ սաղ դժվարություն էլ կհաղթահարենք։
Բայց սաղ հեչ շատ սիրուն երեխայա, էնքան էլ խելոք ա, որ բան եմ տալիս, ասենք շոկոլադ ա կամ էլ միրգ պարտադիր շնորհակալություն ա ասում։ Սկի նորմալ ընտանիք ունեցող ու դաստիարակված երեխեքը իրանց սենց նորմալ չեն պահում։ Իսկ էս երեխեն ինչքան դժվարություն ասես տեսել ա, բայց աշխարհի նկատմամբ չարացած չէ, իրան կարում ա կառավարի, հավաք պահի։