Օճառը մահացու վտանգավոր է. ի՞նչու

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տեսական և փորձարարական կենսաֆիզիկայի ինսիտիուտի գիտնականներն ապացուցել են, որ տրիկլոզան հակաբիոտիկը, որը մինչ այս համարվում էր անվնաս մարդու և կենդանիների համար, վտանգավոր է առողջության համար: BBA – Biomembranes ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ տրիկլոզան օգտագործվում է տարբեր օճառներում և կոսմետիկ միջոցներում:

Վերջերս կենսաբանները եզրակացրել են, որ հակաբիոտիկն ազդում է մարդու առողջության վրա, մասնավորապես, առաջացնում է հորմոնալ խախտումներ և ալերգիա:

Հետևելով առնետների լյարդի և դրանց միտոքոնդրիումների վրա տրիկլոզանի ազդեցությանը՝ ռուս գիտնականները պարզել են, որ նյութը կարող է այդ բջիջների զանգվածային մահ առաջացնել:

Ապացուցված է, որ վերջերս ԵՄ-ում և ԱՄՆ-ում արգելված տրիկլոզան հակաբիոտիկն ինքնաոչնչացման ծրագիր է գործարկում կաթնասունների բջիջներում:

Մի շարք փորձերի արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ տրիկլոզանը կարող է գործնականում ավելի վտանգավոր լինել մարդկանց և այլ բազմաբջիջ կենդանիների համար, քան միկրոբների համար: