Երկրորդ էրեխես նոր ա ծվել, իսկ մեծս՝ տղես, արդեն 4 տարեկան ա: Ինչ հիվանդանոցից էկել ենք տուն, ահավոր խնամքով ու նուրբ ա վերաբերվում քրոջ հետ: Էրեկ էլ ասեցի, որ մի պահ մնա քուրիկի մոտ, միչև ես գնամ կաթ սարքեմ ու բերեմ:+
Թողեցի իրանց մենակ ու էրկու րոպե հետո տղուս գոռոցը լսեցի, որ ինձ էր կանչում: վազել եմ սենյակ ու էն, ինչ տեսա ահավոր էր, մինչև հիմա ուշքի չեմ գալիս:
Աղջիկս խեղդվում էր, որովհետև քանի որ կողքի պառկած չէր, կաթը հետ էր էկել բերանը ու խեղդվում էր: Արագ պահեցի իրան ուղիղ, հետ տվեց կաթը, բայց եթե տղես ճչգոռար ու ինձ չկանչեր, կարար հետևանքն ուղղակի անդառնալի լիներ:
Ահավոր վախեցել եմ ու մեկ ա ուշքի չեմ կարում գամ: