Ես ու կիսուր մամաս գրազ ենք եկել, եթե ես հաղթեմ, ինքնա ինձ հեռախոս առնելու, եթե ինքը հաղթի, ես իրան․ հիմա մտեք կարդացեք գռազը ու քոմենթում գրեք ովա ճիշտ, մենակ արագ, քանի կիսուր մամաս չի փոշմանել

Երկու տարիա ամուսնացած եմ, հլը կիսուրիս հետ ենք մնում, դե ճիշտն ասած ցանկություն էլ չկա առանձնանալու, մի կիսուր մամա ունեմ, իրան էլ հո մենակ չենք թողնելու։ Համ էլ հումորով, ջահել, սիրուն կինա, իրա հետ չես ձանձրանա։

Էսքան ժամանակ իրար միս ենք կերել, բայց լավ իմաստով, ոնց որ էն ընկերուհիներից լինենք, որ ամբողջ օրը իրար հետ կռիվ են անում, ամուսինս էլ մեզ վրա ծիծաղումա։ Էս վերջին դեպքերից հետո վաբշե։ Կիսուր մամաս նոր պրիչոսկայա արել, ասւոմա սենց ավելի ջահել եմ երևում, ասում եմ այ մամա, հիմա որ թիվնա, որ տենց պրիչոսկա ես արել, ամոթա, փոխի։

Հետս կռիվա անում, որ սա շատ մոդայիկա, շատ սիրուն ու բոլորի դուրը գալիսա։ Ախր շատ են բարձրացրել մազերը, ովա հիմա տենց անում։ Ես էլ մամայի հետ գռազ եկա, ասի քցենք սայտ, թող քոմենթում գրեն, ովա մեզնից ճիշտ։ Եթե մեծ մասը ինձ ընտրի, կիսուրսա ինձ հեռախոս առնելու, ես իրան ընտրեն մեծ մասը, ես եմ կիսուրիս հեռախոս առնելու։