Մեր տակի հարևանը տունը վարձով ռուսների ա տվել. էն անգամ ռուսներից մեկն եկավ մեր դուռը թակեց, նենց բան առաջարկեց, որ ես ու ամուսինս նայեցինք իրար ու զարմացանք ահավոր, տեսեք ինչ եղավ

Մեր տակի հարևանը իրա տունը վարձով տվելա ռուս ընտանիքի: Դե գիտեք, հիմա Հայաստանում ինչքան ռուս ընտանիքներ կան ու ամեն մեկը իրանովա, սկի չեն էլ շփվում տեղացիների հետ: Ամեն ինչի տեղն էլ գիտեն, ինքնուրույն ամեն հարց լուծում են: Դե շատ լավա իհարկե:s

Հիմա էս մեր նոր հարևաններին մի քանի անգամ եմ տեսել մեր շքամուտքում, ուղղակի բարևել ենք ու անցել: Արդեն մի ամսից ավելա, ինչ մեր շենքում են ապրում ու առանձնապես չենք շփվել ոչ մի հարցով:

Մի քանի օր առաջ մեր դուռը թակեցին, ընտանիքի ամուսինն էր: Ամուսնուս կանչեցի, խոսում էին: Պարզվեց ամուսնուս պես էս ռուն էլ ա ծրագրավորող: Ամուսնուս հետ մի երկու բառ խոսեցին, ասում էր, որ կուզեն մտերմանալ մեր հետ ու ընկերություն անել, քանի որ ստեղ ծանոթներ չունեն:

Ասեց, որ շաբաթ օրը կինը ընթրիքա ուզում պատրաստի միասին նստենք ու մեզ էլ հրավիրեց: Իրենք էլ մի երեխա ունեն, մենք էլ: Մենք էլ զարմացել էինք շատ, սովորաբար իրենք շատ սառն են, բայց հրավերն ընդունեցինք ու որոշեցինք, որ կփորձենք շփվել, դեմ չենք: Տեսնենք ինչ կստացվի, նորմալ մարդիկ են երևում: