ԱՄուսնացել եմ արդեն 3 տարի կլինի։ Նեղվում էի շատ սկզբում, որ ծնողներս հնարավորություն չունեն իմ համար օժիտ դնեն տեղը տեղին ու մտածում էի, որ ամուսնուս տնեցիներն ու բարեկամությունը դա կսարքեն լեզվի փաթաթան ու անընդհատ երեսով կտան։ Մամաս էլ էր շատ նեղվում, բայց ասում էի, ոչինչ մամ ջան, մենք ինքներս կստեղծենք ինչ պետքա մի նեղվի։ղ
Մամաս էնքան էր նեղվել, որ նույնիսկ որոշեց սկեսուրիս հետ խոսի ու ներողություն խնդրի։ Եկավ մեր տուն սկեսուրիս ասեց՝ կներես, սենց վիճակա մեր մոտ օժիտի պահը մի քիչ կուշացնենք, չմտածեք, թե անտարբեր ծնողներ ենք ուղղակի էս պահին ֆինանսի խնդիրնա։
Սկեսուրս ասեց՝ չես ամաչում տենց բան ես ասում այ Վարդուհի ջան։ Ինչի էս որ դարնա, որ մի հատ էլ օժիտ բերես։ Էտ էն ժամանակ էին մեր կիսուրները սպասում դրան, հիմա էլ կան իհարկե, բայց մենք սենց լավ աղջիկ ունենք, սենց լավ աղջիկ եք մեզ տվել, էլ ինչ օժիտի մասին ա խոսքը, տեղով օժիտա էլի։ Ասեց, էլ էտ թեմայով չմտածեք ու ամոթա, ես էտ մարդը չեմ որ սպասեմ, կամ խոսեմ։ բարով խերով կառանձնանա կկարողնանաք կօգնենք, չէ ջահել են կաշխատեն կստեղծեն իրենց համար։