Քաղցր որևէ մթերք ուտելու մշտական ցանկությունը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ սննդակարգով, այնպես էլ շաքարային դիաբետով: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում հայտնել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
«Հաճախ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն լինում, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է: Բջիջներն էներգիա չեն ստանում, գլխուղեղն ավելի շատ շաքար է պահանջում և մարդու մոտ ավելի շատ քաղցրավենիք ուտելու ցանկություն է առաջանում։ Զարգանում է հիպոգլիկեմիա, այսինքն՝ շաքարի մակարդակն իր գագաթնակետին է հասնում, որից հետո նվազում է։ Մարդիկ ճիշտ չեն սնվում. նրանք ուտում են մեծ քանակությամբ ածխաջրերով հարուստ մթերք և չեն փոխհատուցում դա մանրաթելերով ու սպիտակուցներով»,- նշել է սննդաբանը։
Բժշկի խոսքով՝ աղանդեր ուտելու ցանկությունն ի հայտ է գալիս նաև քաղցած ժամանակ, երբ օրգանիզմին հարկավոր է լինում քաղցր մթերք հնարավորինս արագ հագենալու համար։
Նման դեպքերում մասնագետըխորհուրդ է տալիս ուտել միայն միայն մուգ դառը շոկոլադ և բացառապես քիչ քանակությամբ, քանի որ այն ունի մի շարք օգտակար հատկություններ։ Այս աղանդերը կանխում է անոթային հիվանդություններն ու բարելավում արյան շրջանառությունը, ուստի այն հիանալի միջոց է քաղցր մթերք ուտելու պահանջը բավարարելու համար։