Ինչ եկել եմ էս տուն հարս, ինձ թույլ չեմ տվել մի ավելորդ բառ ասեմ, թույլ չեմ տվել խառնվեմ իրանց կռիվներին և այլն: Ճիշտա, որ հարս եմ եկել, էդ արդեն նշանակումա, որ ընտանիքի անդամ եմ, բայց դե հայկական ընտանիքներում ցավոք սրտի հարսին վերաբերվում են որպես կողքի մարդ, մի քիչ չափազանցրաց ասած որպես հյուր, ու Աստված չանի, հարսը մի բառ ասի, կթռնեն դեմքիդ, կասեն դու սուս, քո գործը չի, դու հարս ես, դու էս ես, դու էն ես: Մի խոսքով դուք ավելի լավ գիտեք, բայց էս վերջերս նենց բան եղավ, որ չկարողացա ինձ զսպեմ: Ամուսնուս հորական պապիկը, նույն ինքը սկեսրայրիս պապան, մեզ հետա ապրում:
Դե տարիներ առաջ սկեսրայրիս մաման մահացելա, պապիկին հո մենակ չէինք թողնելու: Մի խոսքով, պապիկն էլ մեծ մարդա, պիտի հետը զգույշ, ուշադիր լինես, դե ոնց որ փոքր երեխեքի հետ: Սկեսուրս էլ նյարդային մարդա, էսքան ժամանակ մի անգամ չտեսա, որ պապիկի հետ նորմալ խոսա, հենց սկեսրայրս տունա գալիս, բերանը փակումա, հենց տունը չի լինում, նենցա հիստերիկի նման խոսում խեղճ պապիկի հետ, որ մեղքս գալիսա: Էրեկ էլ տանը մենակ ենք, ես սկեսուրս ու պապիկը, ուզում ենք հաց ուտենք, պապիկը սեղանի եղած չեղածը պատահական քացումա գետնին, դե բա թույլ մարդա, որ քայլումա, մի տեղից պիտի բռնվի, էդ պահին սեղանից ուզում էր բռներ, սփռոցը քաշեց ու ամեն ինչ թափվեց, սկեսուրս հո չգոռաց, թե բա հոգնել եմ արդեն, զզվել եմ արդեն, քեզ պիտի ծերանոց տանենք, արդեն ներվերս չի հերիքում և այլն:
Խեղճ պապիկն էլ բան չի ասում, ամեն ինչ կուլա տալիս սուս փուս: Ես էլ չդիմացա ասեցի էդքանը բա խի չես մարդուդ մոտ ասում, թե էդուխդ չի հերիքում: Ասի չես ամաչում, դու քո հոր հետ տենց ես խոսում, որ հիմա էս խեղճ մարդուն էս օրին ես հասցրել, դու գոռա գոռա, տեսնեմ որ էքուց չէ մյուս օրը իրա տարիքին հասնես, դու ոնց ես լինելու, էդ ժամանակ էլ ես կգոռամ վրեդ: