blognews.am-ը գրում է Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոն օգոստոսի 30-ին պետք է հանդես գար համերգով Երևանում:
Երգիչն ազգությամբ գնչու է, բայց ծնվել է Կիևում: Երգիչն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ կիսվել է իր տպավորություններով:
«Ողջույն բոլորին: Ես հիմա մեքենայով գնում եմ քաղաքի կենտրոն, ինձ զանգեցին ու ասացին՝ դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համե՞րգ ես ունենալու Երևանում: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞՝ք քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն»-տեսահոլովակում ասում է Անդրոն:
Համերգի կազմակերպիչներն ինստագրամյան իրենց էջում տարածել են հայտարարություն՝ տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, իսկ տոմսերի գումարը վերադարձվելու է: