Հարսս լավ աղջիկ ա, ամեն ինչ էլ ձեռից գալիս ա, ինձ նեղություն չի տալիս, ինքը իրա հավեսով համ ճաշ ա սարքում, համ լվացք ա անում, համ էլ տներն ա հավաքում։ Ընենցա ես արդեն մեծ մարդ եմ, մի քիչ շարժվում եմ ոտերս ուռում են, չեմ կարում քրոջս տուն էլ գնամ, մի քիչ հետը նստեմ խոսամ։ Էս վերջում իմացանք, որ հարսս հղիյա, բայց դե որ հոդերի խնդիր ունեյի, հետը հիվանդանոց չէի գնում։s
Երեկ էլ եկավ թե բա էլի պետք ա գնամ ստուգումների, ասի դե հիմի առաջին երեխեն ա, չեմ ուզում մենակ թողեմ, գոնե էս անգամ հետդ գամ։ Սկզբից չեմ ու չում էր անում, բայց հետո համաձայնվավ։ Ըտենց հասանք տեղ, դուս եկավ բժիշկն էլ ինձ ծանոթ մարդ էր։ Արդեն պրծել էինք, հայ-հայ ա դուրս էինք գալիս, մեկ էլ բժիշկը թևս քաշես, բե բա արի քեզ բան ունեմ ասելու։
Ասում ա հարսդ քեզ խաբում ա, երեկ իմացել եմ, որ երեխու հերը ուրիշ մարդ ա, չէի ասի որ ընտանիք չքանդեմ, բայց դու իմ համար ուրիշ մարդ ես, չեմ ուզում, որ խաբեության մեջ ապրես։ Շշմել էի, բերանս չեր բացվում որ մի հատ պատասխան տամ։ Իսկական խայտառակություն էր։ Հիմի չգիտեմ էլ տղուս ասեմ, թե չէ, ըսենց հղի հարսիս ուղարկելույա հոր տուն։