Ամուսնանալուց հետո մենք ապրում ենք սկեսուրենցս հետ նույն տանը, որովհետև հնարավորություն չունենք, որ ուրիշ տուն առնենք: Առաջնեկս երեք ամիս առաջ ածնվել ու էսքան ժամանակ իրան սկեսուրս ա լողացրել:ա Էրեկ զանգեցի խեղճ ու կրակ մորս, ասեցի արի, համ էրեխուն կլողացնես, համ էլ կշփվենք, կցրվես:
Տենց ուրախացավ, հելավ էկավ, որ կողացնի, բայց զգում էի, որ էտ սկեսուրիս դուրն ընդհանրապես չէր գալիս: Լողացնելու ժամանակ մամաս երկնավզիկ արեց ու մենակ պետք ա տենայիք սկեսուրս ինչ սկանդալ սարքեց: Ասում էր, թե բա էրեխու վիզը պոկում ես, ով ա հիմա տենց բան անում, տրավմա կստանա էրեխեն ու տենց բաներ ու նենց էր գոռում, որ սաղ շենքը լսում էր իրա ձենը: Էս խեղճ մամաս էլ լացակումած ու մոլորված հավաքվեց ու գնաց մեր տնից:
Մինչև հիմա նեռվերիցս դողում եմ, չգիտեմ՝ ինչ անեմ: Մարդուս բողոքեմ, ասելու ա յոլա չեք գնում իրար հետ, հանգիստ ապրենք, սկեսուրիս էլ ասեմ, երկրորդ սկանդալն ա սարքելու: Բայց մի բան պետք ա անեմ, թե չէ իրոք նեռվերիցս տեղս չեմ գտնում, որ էտ մի փոքր բանի համար մամայիս հետ տենց վարվեց: