Աման լվացող միջոցի օգտագործման մի շարք եղանակներ, որոնք քչերին են հայտնի

Ես վաղուց գիտեի, որ աման լվացող միջոցը ունիվերսալ մաքրող միջոց է կյանքի գրեթե ցանկացած առիթի համար: Ես հաճախ օգտագործել եմ այն ​​որպես հիմք այլ ավելի ուժեղ մաքրող միջոցների փոխարեն: Բայց պարզվեց, որ այս միջոցի օգտագրծման շատ այլ եղանակներ կան։

Պատուհանների մաքրում․

Արժե՞ արդյոք անհանգստանալ նման մանրուքների համար: Այն հեշտությամբ կարելի է փոխարինել աման լվացող միջոցով։ Բայց ոչ իր մաքուր տեսքով: Մեկ լիտր տաք ջրի մեջ ավելացնում եմ մեկ բաժակ 9% քացախ և 50 մլ աման լվացող միջոց։ Լավ խառնում եմ լուծույթը և լցնում հեղուկացիր շշի մեջ։ Ի տարբերություն սովորական ապակի մաքրող միջոցի՝ այս սփրեյը հիանալի կերպով կհաղթահարի նույնիսկ պատուհանների վրաի համառ բծերը: Արդյունքը կգոհացնի նաև Ձեզ։

Հատակի լվացում

Հատակի մաքրող միջոցները լվացքի ամենաբյուջետային տեսակները չեն: Քչերը գիտեն, բայց այն հեշտությամբ կարելի է փոխարինել աման լվացող միջոցով։ Այս դեպքում արդյունքը շատ ավելի լավ կլինի։ Մեկ դույլ ջրի մեջ ավելացրեք մեկ գդալ աման լվացեղ միջոց և երկու ճաշի գդալ աղ, հատակը լվացեք այս լուծույթով։ Համոզված եմ, որ Դուք կզարմանաք արդյունքից: Մաքրման այս մեթոդը հարմար է լինոլեումի, սալիկի և լամինատի համար, բայց ոչ կոշտ փայտյա հատակների համար:

Միջատների դեմ

Շուտով եղանակները կտաքանան, ինչը նշանակում է, որ մեր կյանքում նորից կհայտնվեն ճանճեր, ամենուր տարածված մրջյուններ և այլ մոծակներ։ Ես առաջարկում եմ նրանց դեմ պայքարող հրաշալի ջիջոց պատրաստել։ Բաժակը կիսով չափ լցրեք խնձորի քացախով, ապա ավելացրեք 3 կաթիլ աման լվացող միջոց: Դրանից հետո բաժակի մեջ լցրեք այքան ջուր, որ այն լցվի։ Պետք չէ որևէ բան խառնել։ Ջրի մակերեսին կհայտնվի քաղցրահոտ թաղանթ, որը գրավիչ կլինի միջատների համար։ Կփորձեն նստել դրա վրա ու կընկղմվեն լուծման մեջ։

Վնասատուների դեմ

Ամենևին պետք չէ գլխապտույտ շտապել քիմիական միջոցների հետևից։ Ահրաժեշտ է ընդամենը մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծել երկու թեյի գդալ աման լվացող միջոց։ Մանրակրկիտ խառնեք և լցրեք հեղուկացիր շշի մեջ։ Միջոցը ցողեք բույսերի վրա:

Մրջյունների դեմ․

Եթե ​​այս խնդիրը ձեզ համար նույնքան արդիական է, որքան ինձ համար, հիշեք նրանց դեմ պայքարելու այս մեթոդը։ Ջուրն ու քացախը խառնեք 1։1 հարաբերակցությամբ։ Այս կազմի մեկ լիտրի համար ավելացրեք 15 կաթիլ աման լվացող միջոց: Արտադրանքը լցրեք հեղուկացիր շշի մեջ և զգուշորեն մշակեք մրջնանոց տանող ճանապարհի բոլոր ուղիները և դրա մեջ անցումները: Կրկնեք այս ընթացակարգը մի քանի օր անընդմեջ։ Մրջյուններն անմիջապես կհեռանան։

Ճռռացող դռների համար․

Ամեն անգամ, երբ սենյակի դուռը սկսում է ճռռալ, ես սկսում եմ բնակարանում փնտրել մեքենայի դռների համար նախատեսված սիլիկոնե քսուքի շիշը: Պարզվում է, որ այս խնդիրը կարելի է շատ ավելի հեշտ լուծել։ Բավական է դռան արանքներին քսել փոքր քանակությամբ աման լվացող միջոց և տարածել բոլոր մակերեսների վրա։ Ընթացքում անհրաժեշտ է մի քանի անգամ բացել և փակել դուռը, որպեսզի գելը ավելի լավ բաշխվի բոլոր անկյուններում։

Մոլախոտերի դեմ

Մոլախոտերից ազատվելու համար պատրաստում ենք հետևյալ շատ արդյունավետ լուծույթը. Երեք լիտր 9% քացախի համար ավելացրեք մեկ ճաշի գդալ աղ և մեկ թեյի գդալ աման լվացող միջոց։ Ամեն ինչ լավ խառնեք, աղը պետք է ամբողջությամբ ցրվի: Հեղուկը լցրեք հեղուկացիր շշի մեջ և ցանեք մոլախոտերի վրա։ Այս ընթացակարգի համար ընտրեք արևոտ օր։ այնպես որ ազդեցությունը ավելի լավ կլինի: