Սկեսուրս նորմալ կինա, խելքը գլխին, հասկացող։ Իրար հետ էսքան ժամանակ չի եղել, որ ինչ-որ թեմայի շուրջ իրար չհասկանանք, վիճվենք։ Հաշտ ու համերաշխ ապրել ենք։
Շատ էր ուրախացել, որ տատիկա դառնալու, ես էլ վստահ էի, որ երեխուս լավ կնայի, ու համ էլ կօգնի հաստատ, կպահի ես էլ կաշխատեմ։
Բայց ինչքան հասկացա սխալվում էի։ Երեխես 10օրական էր, խնդրեցի սկեսուրս ուշադիր լինի, ես արագ մտնեմ լողանամ, դուրս գամ։ Դուրս եկա ու ինչ տեսնեմ, երեխուն վերցրել ու թռցնումա։ Արագ վերցրի ձեռքից, ախր ինքը խելացի կինա էլի, չգիտեմ էդ պահին հետը ինչ էր կատարվում։ Հիմա հաստատ էլ երեխուս իրա մոտ չեմ թողնի։