Չեմ հասկանում հորս ու մորս, խեղճ քրոջս չեն թողնում երեխա ունենա, ասում են, մարդ չունես, երեխեն ինչիդ ա պետք, մեկա, ես քրոջս կողմից եմ

Մեր տունը կռ իվա ընկել: Քուրս ասեց, որ հղ ի ա ու պատրաստվում ա երեխա ունենալ ամուսնացած տղամարդուց: Ծնողներս դեմ են դրան և ասում են, որ երբեք էդ երեխուն որպես թոռ չեն ընդունի: Ճիշտն ասած, ես նրանց չեմ հասկանում։ Քուրս արդեն 36 տարեկանա: Նրա բախտը տղամարդկանց հարցում չի բերել: 2 անգամ ամուսնացածա եղել ու շատ անհաջող:


Ամբողջ ընթացքում նա շատ է տա ռա պել։ Նա միշտ երազել է ընտանիքի և երեխաների մասին։ Բայց չգիտես ինչու, նրա ամուսինները շատ վատն էին, մեկը հար բե ցող էր, մյուսը՝ դես պոտ: Երկրորդ ամուսնու հետ ապրեց 8 տարի ու շատ տա ռա պեց նրա պատճառով: Բայց երեխա չունեցան ու բժանվեցին: Քուրս ուղղակի ուզում է երեխա ունենալ: Այս երեխայի հորից նա ոչինչ չի պահանջում: Քույրս ունի առանձին բնակարան, լավ աշխատանք ունի:

Քանի որ նա շատ է սիրում երեխաներին, որոշեց իր համար երեխա լույս աշխարհ բերել անծանոթ տղամարդուց։ Ծնողներս շատ վատ են արձագանքում: Ես կարծում եմ, որ քույրս փոքր չէ և իրավունք ունի որոշելու իր ապագան։ Նա խոսեց ծնողներիս հետ, փորձեց բացատրել իր դիրքորոշումը, բայց նրանք բղա վում էին նրա վրա։

Ես իսկապես հույս ունեմ, որ երեխայի ծնվելուց հետո նրանք կփոխեն իրենց մոտեցումը, կընդունեն երեխային որպես իրենց թոռ: Ես էլ քրոջս ասացի, որ միշտ նրա կողքին եմ լինելու, և նա կարող է ինձ վրա հույս դնել։ Միասին մենք կմեծացնենք: