Բժիշկ եմ աշխատում եմ պոլիկլինիկայում տարածքային: Օրեր առաջ մի անչափահաս երեխա էր եկել մոտս: Սկզբում զարմացա, որ առանց ծնողի է եկել: 13 տարեկան աղձիկ երեխա էր: Խեղճ երեխան նենց բաներ ասեց, որ ուղղակի լացս գալիս էր ասածներից: Պատմեց, որ մայրը հիվանդ ա հաճախ վատա զգում իրան, բայց քանի որ գումար չունեն բժշկի չի դիմում:
Պատմեց ինչ գանգատներ է ունենում մայրը ու խնդրեց ինձ ինչ-որ բանով օգնել: Խոստանալով, որ մեծանա գումար կաշխատի ու անպայման իր պարտքը կտա: Ասացի, որ մեզ մոտ անվճար է, բայց մայրիկը ավելի լավմասնագետի պիտի դիմի, որի հանար պետք է վճարել:
Բայց սիրտս էնքան էր նեղվել երեպու ապրումներից, որ զանգեցի իմ ծանոթ բժիկներից մեկին, ով կլինիկայումա աշխատում ու խնդրեցի, որ հիվանդին ուղարկեմ անվճսր ստուգի ու հասկանա ինչ խնդիր է: Սիրտս մղկտում էր, որ էտ տարիքի երեխան փորձում էր ծնողին ինչ որ կերպ օգնել ու մենակով վեր էր կացել եկել խորհրդատվություն էր ստանում: