Երեկ իմ ու մարդուս ամուսնության 4 տարին էր․ կիսուրս եկավ, թե բա ձեր համար նվեր ունեմ, ասի յա մամ ջան, էտ ինչ անակնկալներ ես ուզում անես․ որ գրպանից մի հատ նկար չհանեց, ամոթից գետինը մտա, մարդս էլ հարցական հայացքով դեմքիս էր նայում

Երեկ իմ ու մարդուս ամուսնության 4 տարին էր։ Կարելիյա ասել 4 տարի տանջվում եմ ձեռը, ասենք ինչ մեղքս թաքցնեմ իմ սրտով չի եղել ինքը, մերոնք են ամուսնացրել։ Ես էլ հլու հնազանդ համաձայնվել եմ, քանի որ ընենց չէ, որ մի լավ անցյալ ունեմ։ Բայց կիսուրս շատ շուստրինա, ասենք կարար հանգիստ հետախույզ դառնար, իրա ձեռից ոչ մեկ չէր պրծնի։

Ես ասի ճարպիկ եմ, էն էլ էլի իրա թակարդն ընկա։ Ասենք չգիտեմ էլ որտեղիցա իմացե, որ բաժնիս պետի հետ եմ հանդիպում, էտ էլ քիչ չէ, մի հատ էլ ապացույցի համար նկարներ ա արել։ Երեկ եկավ փոխանակ շնորհավորեր, ասեց ձեր համար նվեր ունեմ։ Ես ու մարդս էլ ուրախ-ուրախ սպասում էինք, թե ինչա տալու։ Էն էլ որ չտեսա իմ ու սիրեկանիս նկարներն ա հանում, շշմել էի;

Ամոթից գետինն էի մտե, իսկ մարդս էլ հարցական հայացքով դեմքիս էր նայում։ Դե արի ամեն ինչ ընենց բացատրի, ընենց հետները խոսա, որ էս ամենը բաժանությամբ չվերջանա, ուղղակի ջրվի գնա։ Հլը պարզ չէ, թե ինչ կլինի, հույս ունեմ, որ մարդուս հետ կխոսամ, իրան ամեն ինչ կբացատրեմ ու կխնդրեմ, որ ես անգամ ինձ ների։ Իսկ կիսուրս հետո իրա հալը կտենա։