Ամուսինս տան փոքր տղան է, բայց տեգորիցս շուտ է ամուսնացել։ Տեգրս արդեն 30 տարեկան է, բայց ոչ մի աղջկա չի հավանում, որին էլ հավանում է, վերջում նորմալ աղջիկ դուրս չի գալիս։ Ես իր հանդեպ երբեք վատ տրամադրված չեմ եղել, բայց միշտ իր կողմից լարվածություն ու վատ վերաբերմունք եմ նկատել։՝
Մի օր հեռախոսիս անծանոթ համարից նամակ եկավ, գրված էր՝ սիրում եմ քեզ, դու իմն ես լինելու, և նման բնույթի այլ նամակներ։ Ամուսնուս չէի ուզում ասեի, որովհետև մտածում էի կարողա կռիվների մեջ ընկնի։ Ուղղակի ջնջում էի էդ նամակները։
Հետո մի օր ամուսինս եկավ ու ասեց, որ տեգրս իրան ասելա, որ ինձ անծանոթ համարներից նամակներ են գալիս։ Ես ամուսնուս ամեն ինչ պատմեցի, ինքը ասեց, որ հավատումա, բայց ես զգացի, որ մեջը կասկած կա։ 2 օր հետո ամուսինս եկավ տուն ու հարվածեց տեգորս, սկեսրայրս հազիվ կարողացավ բաժանել։ Փաստորեն էդ ամենը տեգրս էր արել, ինձ ու ամուսնուս բաժանելու համար։
Հավաքեցին բոլոր իրերը, ու գնացինք հյուրանոց, մի քանի օր հետո ամուսինս վարձով բնակարան գտավ ու տեղափոխվեցինք էնտեղ։ Ինչքան հնարավորա հեռու էդ խելագառից։