Էրեկ սկեսուրիս հետ ուբորկա էինք անում, ինքը խոհանոցն էլ սառնարանով բանով մաքրում, ես էլ սենյակները։ Հասել էի սերվանդին, հերթով հանում էի, մաքրում, որ վերջում էլ սերվանդը մաքրեմ, բաժակները հանելիս երկուսը ձեռիցս ընկան ջարդվեցին։դ
Մենակ իմ վիճակը տեսնեիք, ասի հեսա սկեսուրս գալուա հարցերս լուծի, լուրջ ինձ թվում էր, թե հեսա գալուա գորգոռա վրես, աշխարհիս բաները ասի, վերջում էլ ասի թե քեզնից ինչ հարս, էն էլ լրիվ հակառակը։
Վազելով եկավ, ձեռքերսա նայում, առաջինը որ հարցրեց՝ հո չե՞ս վնասվել, էն որ զարմացած․ ասում եմ չէ, մամ, կներես էլի, պատահական ստացվեց։
Էդ պահին հայացքը տեսնեիք, ասումա գիժ ես, ուրիշի մոտ ասես, կասեն սկեսուրը սաղ օրը վրեն խոսումա, ջարդել ես, լավ ես արել, կարևորը քեզ մի բան չլինի։ Էն որ զարմացած կանգնած եմ։