Երեխես մանկապարտեզից եկավ ասեց՝ ինձ տանձ են ասում. գնացի հարցը պարզելու ու ինչ՝ դաստիարակի մեղքով սաղ. տեսեք ինչ էր եղել ու որպես մայր ինչ կանեիք իմ փոխարեն

Երեխես 4 տարեկան ա, մանկապարտեզա գնում: Շատ լավ գնում էր սկզբում հաճույքով: Բայց էս վերջին շրջանում չի ուզում գնա մանկապարտեզ: Զգացի, որ հաստատ մի բանից նեղվումա, կամ նեղացնում են չգիտեմ: Չնայած բոլորը էնտեղ լավն են, բայց ամեն դեպքում անհանգստացա:`

Էն օրն էլ երեխեն եկավ տուն սկսեց լացել, հարցրի ինչա եղել, ասեց, որ իրեն մանկապարտեզում սկսել են տանձ ասել ու ինքը չի ուզում տանձ լինի: Խոսեցի հետը, ասեցի, որ դու տանձ չես, ովա ու ինչի են նման բան ասում:

Գնացի մանկապարտեզ, որ դաստիարակի հետ խոսեմ հասկանամ խնդիրը: Պարզվեց աշնանային հանդես են անում ու իմ երեխան տանձի կերպարով է լինելու: Երեխաներն էլ սկսել են ծիծաղել: Դաստիարակին ասեցի, որ այդ հարցը էնպես լուծի, որ երեխաս վատ չզգա ու չնեղվի, մյուսներն էլ չծիծաղեն: Իհարկե հասկանում եմ, երեխա են, բայց ամեն դեպքում, պետք է իրենց հետ էնքան նուրբ աշխատել ու բացատրել ամեն ինչ, որ նման հարցեր չլինեն: Երեխեքն էլ մանկուց չբարդույթավորվեն: